• Իվան Կուկարսկիխ և Բոգդան Պանչենկո՝

    Lucky Group-ի հիմնադիրներ:

    Ճանապարհորդելով Եվրոպայով և փորձ ձեռք բերելով՝ Բոգդանն ու Իվանը գիտակցաբար շարժվեցին դեպի ռեստորանային արդյունաբերություն: Իվանը բացել է BB Burgers-ի առաջին նախագիծը 2013 թվականին։ Բոգդանը, օգնելով մտերիմ ընկերոջն ու գործընկերոջը , զբաղվում էր ռուսական քաղաքներից, մայրաքաղաքի խոշոր ընկերություններին բանջարեղենի և մրգերի մատակարարումով։

    2017 թվականի աշնանը բրենդ-շեֆ Գլեն Բալիսի հետ համատեղ բացեցին՝ Մարգարիտա Բիստրո նախագիծը, որը գտնվում էր Մալոյ Բրոննայի անկյունում։

    Lucky Group-ում այժմ կա 15 ռեստորան, որոնց միավորում են արժեքները, ուշադրությունը մանրուքների նկատմամբ և, որ ամենակարևորը, հյուրընկալությունը: Բացի ռեստորաններից, Lucky Group-ը զարգացնում է միջոցառումների, սննդի, ուսումնական ծառայությունների և ապրանքների ոլորտները:

  • Սալախ Կոռնաև

    Շեֆ խոհարար
    Աշխատել է Վլադիմիր Մուխինի հետ (White Rabbit, 1 աստղ Michelin), Արտյոմ Աստաֆիևի հետ (Artest, 2 աստղ Michelin), և անցել է ստաժավորում Աննա Ռոշի մոտ (Hiša Franko, 3 աստղ Michelin): Եղել է շեֆ-խոհարարը մոսկովյան գաստրո-բիստրո Asiatique ռեստորանում, ինչպես նաև Azimut ռեստորանում (հեղինակային եվրոպական խոհանոց, Վլադիկավկազ, 5 աստղանի հյուրանոց): Նա նաև աշխատել է LUCKY GROUP-ի շեֆերից Վասիլի Զայցևի հետ։ Ներկայումս հանդիսանում է Երևանի La Piazza ռեստորանի շեֆ-խոհարարը։
  • Եվգենի Լիսին

    Բար մենեջեր
    Իր կարիերան սկսել է 2015 թվականին La Bottega ռեստորանում՝ որպես բարմեն։ հետագայում աշխատանքը շարունակել է Մոսկվայի Strelka և Insider բարերում։ 2019 թվականին դարձել է Lucky Group թիմի անդամ՝ որպես Lucky Izakaya bar-ի բարմեն։ Իսկ 2022 թվականին ներգրավված է եղել, ճապոնական Jun ռեստորանի բացմանը՝ որպես բար մենեջեր։ 2023 թվականի հունվարից ղեկավարել է Աստանայում գտնվող ռեստորանային խմբի բարի բաժինը։ 2023 թվականի հուլիսից զբաղեցնում է, Երևանի La Piazza և Koyo ռեստորանների բարի ղեկավարի պաշտոնը։
  • Սամվել Կոսակյան

    Տնօրեն
    Իր կարիերան սկսել է 17 տարեկանում Սանկտ Պետերբուրգում։ Արդեն 21 տարեկանում զբաղեցրել է 150 նստատեղ ունեցող ռեստորանի տնօրեն պաշտոնը, որի տանիքի տեռասսայից բացվում էր տեսարան Ֆիննական ծովածոց։
    Հյուրընկալության ոլորտը նրան այնքան էր հետաքրքրել, որ շուտով տեղափոխվել է Վլադիվոստոկ, որտեղ հինգ տարի հաջողությամբ աշխատել է և զգալիորեն ընդլայնել իր մասնագիտական փորձը։
    Այժմ հանդիսանում է Lucky Group-ի նախագծերի ղեկավար Երևանում՝ La Piazza և Koyo ռեստորաններում, ներշնչված ապագա ձեռքբերումներով։
  • Անտոն Պանտելեև

    Շեֆ սոմելյե

    Նա իր կարիերան սկսել է սպասարկման ոլորտում 2008 թվականին, Կրասնոդարում՝ որպես բարմեն, որտեղ զարգացրել է հետաքրքրությունի գինու հանդեպ՝ այցելելով տեղի բոլոր գինեգործարանները:

    Մոսկվա տեղափոխվելուց հետո աշխատել է Four Seasons, Metropol և White Rabbit ընկերություններում՝ որպես բանկետների մենեջեր և սպասարկման մենեջեր։

    2023 թվականին նա դարձել է Երևանի Koyo և La Piazza ռեստորանների Շեֆ սոմելյեն

© La Piazza, Yerevan, 5 Severny Avenue (2nd floor)